Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Reuters-ի աղբյուրները հաստատում են Թրամփի թիմի շփումները ՌԴ հատուկ ծառայությունների հետ

Reuters-ի աղբյուրները հաստատում են Թրամփի թիմի շփումները ՌԴ հատուկ ծառայությունների հետ
19.02.2017 | 21:35

ԱՄՆ կառավարության շրջանակներում Reuters-ի աղբյուրները հաստատում են New York Times-ի տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավի մասնակիցները հաճախակի շփումներ են ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Շփումներն իբր արձանագրվել են անցած տարվա ընթացքում՝ մինչև ԱՄՆ նախագահի նոյեմբերյան ընտրությունները: Reuters-ի զրուցակիցների անունները գործակալությունը չի հայտնում, նրանք կառավարության նախկին ու ներկա հինգ ներկայացուցիչներ են, որ «անմիջականորեն ծանոթ են իրավիճակին»: Փետրվարի 14-ին New York Times-ը, հղում անելով նախկին ու գործող չորս պաշտոնյաների՝ հաղորդեց Թրամփի նախընտրական թիմի կապերի մասին ռուսական հատուկ ծառայությունների հետ:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզությունը որսացել է հանրապետականների շտաբի ներկայացուցիչների խոսակցությունները ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ 2016-ին: Շփումները իբր հայտնի են դարձել այն ժամանակ, երբ հետախուզությունը տվյալներ էր հավաքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուն ռուս հաքերների մասնակցության մասին: Դոնալդ Թրամփը այդ հրապարակումները որակեց նոնսենս և նախընտրական շրջանում Հիլարի Քլինթոնի բազում սխալներն արդարացնելու փորձ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում հայտարարեցին, որ մտադիր չեն մեկնաբանել «ԶԼՄ-ների անապացույց պնդումները»:
ՀԴԲ-ն այս պահին վարում է երեք տարբեր հետաքննություններ՝ ԱՄՆ նախագահակամ ընտրությունների վրա ռուսական հաքերային հարձակումների հնարավոր հարձակումների ազդեցության վերաբերյալ՝ հաղորդում է Reuters-ը:


Պիտսբուրգում ՀԴԲ-ի գործակալները փորձում են պարզել 2015-2016-ին դեմոկրատական կուսակցության համակարգիչները կոտրողների ինքնությունը, որն իբր հանգեցրել է թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցության նվազմանը: ՀԴԲ բաժինը Սան Ֆրանցիսկոյում փորձում է պարզել իրենց Guccifer 2.0 անվանող հաքերային խմբի անդամների ինքնությունը: Այս խումբն է հրապարակել Հիլարի Քլինթոնի նախըտրական շտաբի պետ Ջոն Պոդեստայի էլեկտրոնային նամակագրությունը: Reuters-ը նշում է, որ ուսումնասիրվում են ռուսական ընկերությունների ու մասնավոր անձանց ֆինանսական փոխանցումները, որ կասկածվում են Թրամփի հետ կապերի մեջ: Reuters-ը կոնկրետ անուններ չի տալիս:

BBC


Հ.Գ. Ինչ էլ հերքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականը փաստ է: Ի՞նչ նպատակ են հետապնդում այսօրինակ հրապարակումները՝ պարզել անցյա՞լ շփումները, թե՞ կանխել ապագա շփումները: Փաստացի նման տեղեկությունները ի հայտ են գալիս, երբ պետությունների հարաբերություններում ծագում են խնդիրներ, իսկ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում խնդիրը ստեղծված իրավիճակից դուրս գալն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ